հայտարարություններ


Դասընթացի հայտարարություն կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների համար

03:40, հունվարի 23, 2018

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են

Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ներին մասնակցել կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին

 Հունվար 29-31, 2018թ.

Եռօրյա դասընթացի նպատակն է կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների ղեկավարների մոտ հետևյալ հմտությունների բարելավումը. մասնակցություն կրթության ոլորտում քաղաքականությունների վերլուծության և մշակման գործընթացներին, համագործակցության, գործընկերությունների ձևավորում, կրթության մեջ նոր տեխնոլոգիաների, կրթական հարթակների կիրառում, ինչպես նաև`  ֆոնդհայթայթման և հետազոտական հմտությունների զարգացում:

Ով կարող է դիմել` 

  • գրանցված ՔՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր ունեն կրթության ոլորտում մասնագիտական փորձառություն կամ կրթություն, հասկանում են և մոտիվացված են լուծել կազմակերպության զարգացման կարիքները: 

Ինչպես դիմել՝

  • Կից դիմումի ձևը լրացված պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ armcso@epfound.am:
  • Նամակի թեմայի տողում նշել՝ «Education CSO_Ձեր կազմակերպության անունը անգլերենով կամ լատինատառ»:
  • Դիմելու վերջնաժամկետն է՝ 2018 թ. հունվարի 23-ը, ժամը 17: 00:

 Տեխնիկական տեղեկատվություն

  • Մասնակիցների թիվը սահմանափակ է` մինչև 25 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
  • Դասընթացին մասնակցությունն անվճար է։
  • Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
  • Դասընթացի լեզուն հայերենն է:
  • Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն մինչև 2018 թվականի հունվարի 25-ին։
  • Դիմորդները պետք է պատրաստ լինեն մասնակցել դասընթացի ամբողջ ընթացքում։

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

«ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Դասընթացի հայտարարություն կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների համար http://am.epfarmenia.am/call-for-education-training/


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ