հայտարարություններ


«Ականատես» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

12:31, օգոստոսի 30, 2018

«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 -ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։

Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,

  • չեք անդամակցում որևէ կուսակցության,
  • ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ,
  • չափահաս եք,

ապա գրանցվեք https://transparency.am/elections-monitoring/register հղումով և միացեք նախաձեռնությանը մինչև օգոստոսի 31-ը։

Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով ditord@transparency.am էլ․ հասցեին:

* Նախաձեռնությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս բացառում է որևէ խտրականության դրսևորում՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն https://transparency.am/hy/announcements/view/45


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ