հայտարարություններ


Դարձիր ԻնֆոՏնեցի

06:21, սեպտեմբերի 07, 2018

Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի մասնակիցների հավաքագրում

Սիրելի երիտասարդներ,
ՀԿ Կենտրոնը 2011 թվականից իրականացնում է Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը, որի նպատակն է՝ նպաստել Լոռու մարզում քաղ. լրագրության զարգացմանն ու մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և դրա միջոցով խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը։
Ծրագրերի շրջանակներում ՀԿ Կենտրոնը հայտարարում է շահառուների հավաքագրում՝ նպատակ ունենալով ներգրավելու առավել մեծ թվով երիտասարդների և զարգացնելու վերջիններիս գիտելիքներն ու կարողությունները մեդիագրագիտության, քննադատական մտածողության, քաղաքացիական լրագրության, տեղական մակարդակում մասնակցային կառավարման և այլ ոլորտներում։

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում են հետևյալ բնույթի միջոցառումներ․
- դասընթացներ,
- քննարկումներ/բանավեճեր,
- ավագանու նիստերի մասնակցություն և առցանց հեռարձակում,
- համայնքային նախաձեռնություններ,
- քաղլրագրողական հոդվածների պատրաստում,
- այցեր և հանդիպումներ պետական և միջազգային կառույցներում,
- այլ միջոցառումներ, այդ թվում մասնակիցների առաջարկությամբ։

Ծրագրին մասնակից դառնալու համար հարկավոր է լինել՝
- 15-30 տարեկան,
- բնակվել Վանաձոր քաղաքում,
- լինել հետաքրքրված և բզբզացող։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ։

Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝https://goo.gl/39TFDg

Վանաձոր Ինֆոտուն https://www.facebook.com/VanadzorInfoTun/photos/a.331908083887631/509080056170432/?type=3&theater


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ