հայտարարություններ


ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ

10:08, փետրվարի 28, 2019

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոնն իր գործունեությունն ու ծրագրերը ներկայացնելու համար հանդիպման է հրավիրում ՀՀ ՊԿԱ մագիստրանտներին, ասպիրանտներին, հետազոտողներին,  դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց:

 Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը կներկայացնի կենտրոնի գործառույթներն ու գործող ծրագրերը՝ մասնավորապես փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթը:

Դրամաշնորհների մրցույթին դիմելու կարգը, ֆինանսավորման և բովանդակային մանրամասները կներկայացվեն  մարտի 1-ին՝ ժամը 12:30-ին, Ակադեմիայի 41 լսարանում:

Ծրագիրը միտված է տնտեսության առջև ծառացած առավել խնդրահարույց թեմաներին անդրադառնալու հարցում հետազոտողների աջակցմանը և այդ գործընթացում վերջիններիս հանրային մասնակցության աստիճանի ընդլայնմանը: Ծրագրի իրագործմամբ կենտրոնը նպատակ ունի ձևավորելու մասնագետների բազա, որի անդամները հետագայում կներգրավվեն կենտրոնի գործունեության մեջ (քննարկումներ, մարզային և լոկալ հանդիպումներ, լայնամասշտաբ ուսումնասիրություններ, կլոր սեղաններ, միջազգային գործընկերների հետ համագործակցություն և այլն):

Վստահ ենք, որ կից ներկայացված թեմաների նմուշ/օրինակի ցանկում կառաջարկեք նաև ձեզ հետաքրքրող թեմաները:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը հասանելի է նաև հետևյալ հղումով՝    http://cedi.am/2019/02/20/dramashnorh/

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ https://paara.am/dramashnorhi-mrcuyt-ev-handipman/


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ