հայտարարություններ


Սեմինար

02:49, հունիսի 29, 2016

Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Արարատի մարզի Մասիս համայնքում և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենան ՀՖՄ փորձագիտական թիմի կողմից իրականացվող սեմինարներ՝ Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով:

Սեմինարին մասնակցելու են Մասիս, Մխչյան և Սիսիան համայնքների ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինների անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեմինար-դասընթացի նպատակն է ուժեղացնել մասնակիցների կարողություններն ու իրազեկվածությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում՝ ներկայացնելով և ծանոթացնելով նրանց գործող իրավական կարգավորման նորմերին, ինչպես նաև ուղղորդելով այդ ընթացակարգերը կիրարկելու գործընթացներում։

Սեմինարներ՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում գործող ՀՀ օրենսդրության և կարգերի կիրառման թեմաներով http://cfoa.am/archives/10817


Օրացույց

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ