announcements


Տեղական ժողովրդավարության դպրոցը ընդունում է մասնակցության հայտեր Կոտայքի մարզից

06:08, January 13, 2020

Շարունակում ենք «Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ)» երկրորդ՝ տարածքային (մարզային) դասընթացների փուլը։

Եթե Դուք՝
-երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան
-բնակվում եք ՀՀ Կոտայքի մարզում
-երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդ
-ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում
-պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց
-և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացին, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 12-14-ին և փետրվարի 25-27-ին, Աղվերանում:

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կհոգան կազմակերպիչները: 

Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել դրամաշնորհային մրցույթին, որպեսզի իրականացնեն իրենց գաղափարները։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/eXss29Wmv1KKyF3q6

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հունվարի 25-ն է:

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով,
գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով,
ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

 



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data