School of Local Democracy (SLD)


  

 


 

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հիմնել են «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ):



Ինչ է ՏԺԴ-ն.  


Դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։


Որն է ՏԺԴ-ի նպատակը.

Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։


Ինչ են սովորելու ՏԺԴ-ի մասնակիցները.

Մասնակիցները կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ:


Ովքեր կարող են մասնակցել ՏԺԴ-ի աշխատանքներին.

Դպրոցին մասնակից կարող են դառնալ հանրակրթական դպրոցի, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, գործող ՏԻՄ-երի անդամները, համայնքի աշխատակազմում և համայնքային կազմակերպություններում երիտասարդ մասնագետները և այլ երիտասարդներ, ում տարիքը մեծ է 18-ից և փոքր է 35-ից։


Ինչպես գրանցվել ՏԺԴ-ին.

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։


 Տեղական ժողովրդավարության դպրոցի կազմակերպման մեթոդաբանությունը

 Տեղական ժողովրդավարության դպրոցի առցանց (e-learning) եղանակով ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը