NEWS


Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (Գիրք 9) գրքի շնորհանդես

03:53, October 02, 2017

Համայնքների ֆինանասիստների միավորումը Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումից  ի վեր իրականացնում է այդ ոլորտի մոնիտորինգ: 2004թ-ից մինչ այժմ ՀՖՄ-ն այդ ուղղությամբ հրատարակել է ութ գիրք, որոնցում  ներառվել  են մեկ կամ մի քանի տարիների զեկույցներ, տրվել են ՏԻ բարեփոխումների ընթացքի տարեկան վերլուծությունները և գնահատականները, ինչպես նաև արվել են համապատասխան եզրակացություններ ու հետագա տարիների շարունակմանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Սեպտեմբերի 14-ին հանրության դատին հանձնվեց  «Տեղական ինքնակառավարումըՀայաստանում» հերթական`իններորդ գիրքը, որի շնորհանդեսի ժամանակ հնչեցին բազմաթիվ գնահատանքի խոսքեր: Գիրքը նվիրվել է ՀՖՄ փոխնախագահ, նախորդ ութ գրքերի խմբագիր, ՏԻ ոլորտում իր ուրույն տեղն ունեցող Դավիթ Թումանյանի հիշատակին:

Շնորհավորելով հերթական գրքի հրատարակման առթիվ, ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց. «Այս գիրքը ՀՖՄ-ի շատ ու շատ այլ նախաձեռնությունների շարքում իր ուրույն ու առանձնահատուկ տեղն ունի և ոչ թե իր կարևորությամբ, այլ`սիստեմատիկությամբ ու ընդգրկումով»:

ՀՖՄ ղեկավար Վահան Մովսիսյանը իր ելույթում նշեց. «Գիրքը հեռու է քննադատ լինելուց, այն ոչ միայն վեր է հանում պրոբլեմները, այլև նախանշում է հաջողությունները և ցույց է տալիս պրոբլեմների լուծման ճանապարհները»։

Գրքի կարևորությունը շեշտադրեց նաև ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը, ով հիշատակեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններն արդեն 25-ամյա պատմություն ունեն և այդ տարիների ընթացքում մշտապես համագործակցել են ՀՀ ՏԻ ոլորտի հետ, և այդ համագործակցության արդյունքում բարելավվել են համայնքային ենթակառուցվածքները, մատուցվող ծառայությունների որակը, ձևավորվել է վստահություն կառավարության և քաղաքացիների միջև:

Ի լրումն շնորհանդեսին հնչած բազմաթիվ դրվատական խոսքերի, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի համակարգող Արթուր Դրամփյանը շնորհավորեց ՀՖՄ-ին և համընկերության անդամ մյուս կազմակերպություններին`հերթական գրքի տպագրության առթիվ, նշելով, որ «ամեն անգամ մի նորարարություն, որակի բարելավում է տեղի ունենում: Սա այն գիրքն է, որը կարդում են ամեն տեղ, որը պահանջված է, որն ունի իր կյանքը…

Այս զեկույցը ևս մի քար է մեր ընդհանուր ջանքերի մեջ, որպեսզի կառուցենք ավելի արդյունավետ, ավելի ժողովրդավար, թափանցիկ, հաշվետու ՏԻ`ի բարօրություն մեր բնակիչների, մեր ժողովրդի»,-ամփոփեց Ա. Դրամփյանը:


Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (Գիրք 9) գրքի շնորհանդես

0



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data