NEWS


Ամասիա և Արփի խոշորացված համայնքներում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ

04:55, November 24, 2017

Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ) են բացվել է Շիրակի մարզի Ամասիա և Արփի համայնքներում: Պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան-ի Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարները և բնակիչները:

Վաչե Տերտերյանը կարևորել է խոշորացված համայնքներում նման կենտրոնների բացումը և շնորհակալություն հայտնել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների շրջանակում կատարվող աջակցության համար: «Տեղական ինքնակառավարման մարմինների հասանելիությունը քաղաքացիների համար շատ կարևոր է, և այդ խնդիրը մենք լուծում ենք բազմաթիվ համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներով, ինչպես նաև այսօրինակ կենտրոնների շահագործմամբ»,- մասնավորապես ասել է Վ. Տերտերյանը:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիների սպասարկումը «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով:

ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ, թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

2015 թվականից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են տասներկու գրասենյակներ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա և Արփի համայնքներում:

Գրասենյակները հիմնադրվել են ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Ամասիա և Արփի խոշորացված համայնքներում՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ

0



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data