01:59, July 24, 2019
Բոլոր, բոլորին ուրախ ենք տեղեկացնել, որ վերջապես լույս է տեսել #ՏԻՄագետ ինտերակտիվ խաղը։ Այս խաղի միջոցով համայնքի բնակիչները կսովորեն տեղական ինքնակառավարման ոլորտի առանձնահատկությունները։
Դե ի՞նչ, միասին բացահայտենք խաղը։
ՏԻՄագետը բաղկացած է 3 տեսակի խաղաքարտերից՝ դերաքարտ, որի դեպքում մասնակիցը պետք է դերախաղի միջոցով բացատրի տվյալ բառը, բառաքարտ, որն իրենից ներկայացնում է 5 բառ, որոնք պետք է բացատրվեն առանց արմատներ օգտագործելու, և հարցաքարտ, որի դեպքում մասնակիցը պետք է պատասխանի նշված հարցին։
ՏԻՄագետ խաղը շուտով կարող եք գտնել ձեր մարզում գործող Ինֆոտանը (Արմավիր, Արարատ, Վանաձոր,
Գյումրի, Իջևան, Վայք, Մարտունի, Գորիս, Հրազդան քաղաքներում)։
Խաղը ստեղծվել է Վանաձոր Ինֆոտան նախաձեռնությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի համատեղ ջանքերով ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։
#CELoG, #localgovernance