NEWS


Տեղական ժողովրդավարության դպրոցի առցանց հարթակ

12:55, December 25, 2019

Բոլոր նրանց համար, ովքեր միշտ ցանկացել են մասնակցություն ունենալ, բայց չեն հասցրել, կամ հասցրել են, բայց, այնուամենայնիվ, կցանկանային թարմացնել իրենց գիտելիքները տեղական ժողովրդավարության ոլորտում, ուրախությամբ ուզում ենք նշել, որ արդեն գործում է Տեղական ժողովրդավարական դպրոցի օնլայն ուսուցման հարթակը։

Ինչ է ՏԺԴ-ն.  

Դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։ 

Որն է ՏԺԴ-ի նպատակը.


Դպրոցի հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։ 


Ինչ են սովորելու ՏԺԴ-ի մասնակիցները.

Մասնակիցները կսովորեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներն ու մոտեցումները, համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ: 


Ովքեր կարող են մասնակցել ՏԺԴ-ի աշխատանքներին.


Դպրոցին մասնակից կարող են դառնալ հանրակրթական դպրոցի, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, գործող ՏԻՄ-երի անդամները, համայնքի աշխատակազմում և համայնքային կազմակերպություններում երիտասարդ մասնագետները և այլ երիտասարդներ, ում տարիքը մեծ է 18-ից և փոքր է 35-ից։ 


0



Calendar


No Data

SURVEYS


No Data

TOP NEWS


No Data

No Data

No Data