Ըստ գործողություն առաջինի, օգտագործելով օնլայն հարթակները` հավաքագրել ենք պատմություններ, հայտարարել «Հրազդանը երեկ, այսօր, վաղը» թեմայով շարադրությունների մրցույթ Հրազդանի երիտասարդների շրջանում: Մրցույթի արդյունքում ստացանք ավելի քան 20 հայտ, որոնցից ընտրեցինք տասը լավագույններին: Մրցույթն ամփոփեցինք Հրազդան համայնքի քաղաքային զբոսայգում` հաղթորներին շնորհելով գրքեր ու պատվոգրեր: Որպես մրցանակ-գիրք ընտրել էինք Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը, քանի որ գիրքը գրվել էր իրական դեպքերի հիման վրա, և գործողություններն ընթացել են Հրազդան/Ախտա համայնքին կից Լեռնանիստ/Վերին Ախտա գյուղում:
Բանավոր պատմությունների հավաքագրում, Ֆեյսբուքյան էջի բացում, Համայնքապետարանի էջում բացված բաժին, բանավոր պատմությունների տարածում, վահանակների տեղադրում։