Խնդիր 1 Կազմակերպել երիտասարդական հեռավար ճամբար։
Խնդիր 2 Հանրային իրազեկում բնակիչներին և ավագանուն։
Խնդիր 3 Օնլայն շփումների հարթակի ստեղծում:
Բյուրեղավան համայնքի երիտասարդների համար կազմակերպված 6-օրյա հեռավար դասերը դարձան հարթակ 16 երիտասարդների համար ստանալու գիտելիք տեղական ժողովրդավարության մասին, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ համայնքային խնդիրների շուրջ համագործակցության։Նախաձեռնող խումբը ներկայացրեց ծրագրի շարունակականության ռազմավարությունը, երիտասարդները համաձայնեցին, որպես նախաձեռնող խմբի անդամներ, մասնակցել ավագանի բնակիչ շփուների հարթակի ստեղծման գործընթացին, հետագայում նաև կիրազեկեն այդ հարթակի հնարավորությունների, առավելությունների մասին համայնքի բնակիչներին։
Համայնքապետարանի կայքում ներդրվեց Ավագանի-բնակիչ շփումների հարթակի մոդուլը, որը հնարավորություն կտա բնակիչներն իրենց անհանգստացնող խնդիրների մասին բարձրաձայնել, ներկայացնել ավագանու անդամներին։ Հարթակը, մեր կարծիքով, կակտիվացնի քաղաքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։