էլեկտրոնային հայտադիմումների միջոցով Լոռու մարզի 5 համայնքներից (Ձորագյուղ,Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահանգնի) հավաքագրվել են 27 երիտասարդներ (16-34 տարեկան), ովքեր և մասնակից են դարձել կազմակերպված առցանց դասընթացներին։ Շահառու համայնքների ղեկավարների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և որպես երիտասարդական կենտրոններ տրամադրվել են համապատասխան աշխատասենյակներ («Ինտերակտիվ սենյակ» անունով)՝ երիտասարդների հավաքները և աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում կարևորագույն արդյունքները 31 երիտասարդների ակտիվ շփումը, համայնքային խնդիրների շուրջ համագործակցությունը, ՏԻՄ-երի վերաբերյալ գիտելիքների խորացումը և սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումն էին:
Վահագնի համայնքից շահառու Մերի Կիրակոսյանը ծրագրի ընթացքում որոշեց գալիք ընտրություններում առաջադրվել որպես ավագանու անդամ:
Ստեղծվեց մուլտիմեդիա կայք «ՄեդիաՏԻՄ» անունով (http://mediatim.tilda.ws/) որտեղ պարբերաբար իրականացվում են թարմացումներ:
Ստեղծվել են ֆեյսբուքյան (https://www.facebook.com/medialsg/) և Իստագրամայան (https://www.instagram.com/mediatim_medialsg) էջեր, որտեղ ևս իրականացվում են
գրառումներ: