ՏԺԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ(ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ) ԾՐԱԳՐԵՐ


Ե՛կ բանավիճենք

    • Ժամանակահատված՝
    • Հլս, 2020-Օգս, 2020
    • Կարգավիճակ՝
    • Ավարտված
    • Մասնակիցներ՝
    • 28 (16 կին, 12 տղամարդ)
Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
Ծրագրի իրականացման վայրը
    • Մարզը՝
    • Տավուշ
    • Համայնքը՝
    • Հաղարծին
Ծրագրի նպատակը
  • "Վեր հանել ժողովրդավարությանը վերաբերող առավել արդի հիմնախնդիրները եւ բանավեճի օգնությամբ գտնել հիմնախդրի լուծման առավել ընդհանուր, փոխշահավետ եւ ընդունելի տարբերակը։"
Ծրագրի համառոտ նկարագրությունը
  • Մասնակցության հայտ ներկայացրել են տարբեր մարզերից 16-33 տարեկան թվով 27 մասնակիցներ, որոնցից ընտրվել են 24-ը։ Կազմակերպվել է 4 առաջնություն, 2 կիսաեզրափակիչ, և 1 եզրափակիչ խաղ։
    Վերջնարդյունքում մեկ արժանի հաղթող թիմ պարգևատրվել է։

Ծրագրի արդյունքները
  • Առցանց բանավեճի միջոցով մասնակիցները կարողացան փոխանակել իրենց տեսակետները ՏԻՄ թեմաների շուրջ, ավելի մանրամասն ուսումնասիրել ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, լսել փորձագետների մտքերը կապված ՏԻՄ-ի
    գործունեության հետ։ Որոշ մասնակիցներ սեփական նախաձեռնությամբ հանդիպել էին
    համայնքի ղեկավարի հետ, որոշ հարցեր ուղղել իրենց առաջադրված թեմայի շրջանակներում,
    մեկ այլ խումբ հարցում էր տեղադրել սոցիալական հարթակներում, որպեսզի ավելի ճշգրտված
    խոսի ՏԻՄ-ի մասին։
    Մասնակիցները ստացան հարցերին քննադատորեն մոտենալու կարողություններ և հռետորական խոսքի հմտություններ։ Բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր և խրախուսական մրցանակներ։

Ծրագրի իրականացման վայրը քարտեզի վրա