ՏԺԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ(ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ) ԾՐԱԳՐԵՐ


Կանաչ Կաթիլ

    • Ժամանակահատված՝
    • Հլս, 2020-Օգս, 2020
    • Կարգավիճակ՝
    • Ավարտված
    • Մասնակիցներ՝
    • 35 (21 կին, 14 տղամարդ)
Համայնքում սոցիալական համերաշխություն, մշակութային բազմազանություն և համագործակցություն
Ծրագրի իրականացման վայրը
    • Մարզը՝
    • Արմավիր
    • Համայնքը՝
    • Արմավիր
Ծրագրի նպատակը
  • "Ներգրավելով Արմավիրի մարզի Արգավանդ համայնքի երիտասարդներին, իրականցնել թափոնների հավաքում համայնքում և ուղղարկել վերամշակման, որից ստացված գումարը կօգտագործվի համայնքի զարգացման գործում:"
Ծրագրի համառոտ նկարագրությունը
  • Հավաքագրվել են 13 երիտասարդներ, որոնք կազմակերպված դասընթացի արդյունքում ձեռք են բերել էկո-համակարգի և դրա պահպանման վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ: Կազմակերպվել է 2 դասընթաց։ Առաջին դասընթացի ընթացքում մասնակիցների սովորեցին թե ինչ է էկո համակարգը, մանրամասն ուսումնասիրեցին բնական ռեսուրսները, դրանց պահպանումը և նշանակությունը: Երկրորդ դասընթացի համար պայմանավորվածություն էր ձեռք բերվել <<էկո Աղբ>> կազմակերպության հետ, որը տրամադրեց դասընթացավար, ով կամավոր հիմունքներով անցկացրեց դասընթացը: Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին թե ինչ է վերամշակումը, սովորեցին աղբը տարանջատել թափոնից, նաև ծանոթացան թե հենց Հայաստանում որ թափոններն են վերամշակվում: Դասընթացներից հետո տեղի է ունեցել հարցազրույցի փուլը, որի միջոցով էլ ձևավորվել է կամավորների թիմը: Թիմը բաղկացած է 10 ակտիվ, պատասխանատու անդամներից, որոնց շնորհիվ սեղմ ժամկետներում իրականացվել է ծրագրի հիմնական մասը:

Ծրագրի արդյունքները
  • Անցկացվել են դասընթացներ, տեղադրվել են էկո-աղբամաններ, թափոնները ուղարկվել են վերամշակման: Ստեղծվել է թիմ, որը շարունակական կերպով զբաղվելու է թափոնների հավաքագրմամբ և վերամշակմամբ։

Ծրագրի իրականացման վայրը քարտեզի վրա