Հավաքագրվել են ակտիվ և նախաձեռնող երիտասարդները, որոնք դասընթացների միջոցով ստացան համապատասխան գիտելիքներ ՏԻՄ-ի գործառույթների, բնակիչների իրավունքների և պարտականությունների մասին։ ՈՒսումնասիրվել է համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց մտցնելու նախաձեռնության կազմակերպման և իրականացման ուղեցույցը։ Կազմակերպվել է դերային խաղ, որի ընթացքում մասնակիցները իրենց գիտելիքներն են ավելացրել ՏԻՄ համակարգի և ավագանու աշխատանքների մասով։