Կազմակերպվել է դասընթաց թիրախային բնակավայրներում, որի հիմնական թեմաներն էին ՏԻՄ գործառույթները, բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների բացահայտմանը: Համայնքի բնակիչների հետ երիտասարդները ունեցել են հանդիպումներ և հարցումների արդյունքում և ընտրել են բնակիչների կարծիքով առավել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Բացահայտված խնդիրները «ՈՒշահիդի» առցանց գործիքի օգնությամբ քարտեզագրվել են: Մշակվել է խնդիրներն ամփոփող փաստաթուղթ և այն թիրախ բնակավայրերի երիտասարդական խմբերի պատվիրակների մասնակցությամբ քննարկվել է Գորիսում կազմակերպվող ֆորումին, որին հրավիրվել էին ավագանիներ և ՏԻՄ ներկայացուցիչներ։
Բարձրացել են թիրախ բնակավայրերի երիտասարդների կարողությունները հանրային խնդիրների վերհանման, առաջնահերթության որոշման վերաբերյալ և ձևավորվել են 10-15 հոգանոց 4 ակտիվ խմբեր։ Մշակվել են բնակավայրերում խնդիրների բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ և ներկայացվել Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ-ին՝ 2020 թվականի բյուջեում ընդգրկելու համար։ Երիտասարդները համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ներգրավված են որոշումների ընդունման գործընթացում: