Ծրագրում ընդգրվել են Սիսիան համայնքում բնակվող 20 երիտասարդ կանայք։ Նրանց հնարավորություն է ընձեռվել մասնակցել մի քանի դասընթացների, որտեղ ձեռք են բերել ոչ միայն գիտելիքներ ՏԻՄ-ի գործունեության մասին, տեղական ինքնակառավարմանը մասնակցության եղանակների մասին, այլ նաև արդյունավետ ներկայացման, հաղորղակցման, ժամանակի կառավարման հմտություններ։
Ծրագրի արդյունքում 13 կին մի քանի քայլ առաջ են գնացել, սովորել են արտահայտել սեփական կարծիքը և ավելի ազատ մասնակցել ՏԻՄ գործունեությանը, որը մեծ հաջողություն է Սիսիանի տարածաշրջանի կանանց համար: Գործում է ծրագրի շահառու կանանց Ֆեյսբուքյան խումբը, որտեղ նրանք պարբերաբար գրառումներ են կատարում, կիսվում փորձով և նոր հնարավոր ծրագրային առաջարկներով։