Արենի համայնքի 6 բնակավայրից ընտրված 23 երիտասարդ հնարավորություն ստացան մասնակցելու եռօրյա ճամբարում, որի ընթացքում ծանթացան ՏԻՄ- գործունեության, տեղական ինքնակառավարմանը մասնակցության կարևորության և եղանակների մասին, ինչպես նաև քննարկումների ընթացքում վերհանեցին իրենց բնակավայրերում հիմնախնդիրները և առաջարկեցին հնարավոր լուծումները։ Ճամբարում մասնակցում էր նաև Արենի համայնքի ղեկավարը, ով խոստացավ երիտասարդներին տրամադրել աշխատասենյակ վերջիններիս հավաքները և աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Արենի համայնքում իրականացված եռօրյա ճամբարում որպես կարևորագույն արդյունքներ գրանցվել են 28 երիտասարդների ակտիվ շփումը և համայնքային խնդիրների շուրջ համագործակցությունը, ՏԻՄ-երի վերաբերյալ գիտելիքների ապահովումը, սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացումը: Համայնքի ղեկավար Հ. Սահակյանի հետ երիտասարդների պայմանավորվածության արդյունքում Արենի բնակավայրում որպես երիտասարդական կենտրոն տրամադրվել է համապատասխան տարածք (աշխատասենյակ)՝ երիտասարդների հավաքները և հետագա աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Ելփին բնակավայրում իրականացվել է ծառատունկ, որի համար միջոցներ տրամադրել է համայնքապետարանը: