ՏԺԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ(ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ) ԾՐԱԳՐԵՐ


Տեսեք Ինչ ենք Մտածել

    • Ժամանակահատված՝
    • Մյս, 2020-Օգս, 2020
    • Կարգավիճակ՝
    • Ավարտված
    • Մասնակիցներ՝
    • 25 (18 կին, 7 տղամարդ)
ՏԻՄ-երի ընտրություններ
Ծրագրի իրականացման վայրը
    • Մարզը՝
    • Գեղարքունիք
    • Համայնքը՝
    • Գավառ
Ծրագրի նպատակը
  • Բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը, ստեղծել շահադրդող (մոտիվացիոն) միջավայր՝ համայնքային խնդիրների բացահայտման և լուծման գործընթացին մասնակցելու համար, ծրագրի շահառուներին տալ հաղորդակցման գործնական հմտություններ։
Ծրագրի համառոտ նկարագրությունը
  • Պատրաստվել հրապարակվել է մասնակցության հայտը, որին կից ներկայացված է եղել գիտելիքները ստուգող փոքրիկ հարցաշար։ տեղի է ունեցել տեղեկատվական փոքրիկ հանդիպում ծրագրային թիմի և մասնակիցների միջև, ներկայացվել է ծրագիրը․ հիմնական նպատակը, ծանոթության խաղ է անցկացվել։ Մասնակիցները ևս արտահայտել են իրենց կարծիքը ընդհանուր ծրագրի վերաբերյալ և ներկայացրել ծրագրից իրենց ակնկալիքները։ անցկացվել է տեսական դասընթացը, որի շրջանակներում քննարկվել է ՏԻ համակարգի տեղն ու դերը հանրային կառավարման համակարգում, ՏԻ համակարգի առանձնահատկությունները Գավառ համայնքում, բնակիչների մասնակցությունը ՏԻ կառավարման գործընթացին թեմաները։ Ընթացքում բարձրացվել են մի շարք վիճահարույց հարցեր և ծավալվել է բուռն քննարկում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել է մի քանի հարցից բաղկացած հարցաթերթ, որի նպատակն էր պարզել Գավառ համայնքում ավագանու անդամների անցած ընտրություններին բնակիչների մասնակցության ցածր ցուցանիշը։

Ծրագրի արդյունքները
  • Ծրագրի ընթացքում ացկացվել է 8 դասընթաց, որոնց ընթացքում դպրոցականները ծանոթացել են ՏԻՄ համակարգին։ Անցկացվել է շարադրությունների, ինտելեկտուալ խաղերի, բանավեճերի մրցույթներ։ Մասնակիցները ակտիվ մասնակցել են համայնքում տեղի ունեցող ավագանու նիստերին, վերլուծել են համայնքի կայքէջը և առաջարկություններ ներկայացրել համայնքապետարանին։

Ծրագրի իրականացման վայրը քարտեզի վրա