Բացվեց «Ապագայի Սևան» ֆեյսբուքյան էջը և ֆեյսբուքյան գովազդի միջոցով էջը տարածվեց: Կազմակերպերվեց առցանց դասընթաց և «Ապագայի Սևանի իմ անկյունը» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեին իրենց լուսանկարչական աշխատանքները, որոնցում պետք է պատկերված լիներ Սևան համայնքի որևէ հատված, որտեղ մասնակիցը խնդիր էր տեսնում, իսկ լուսանկարին կից պետք է ներկայացներ, թե ինչպիսին է պատկերացնում այդ հատվածն ապագայում: Ստացված աշխատանքներից ընտրվեցին լավագույն երեքը և հեղինակները պարգևատրվեցին խելացի ժամացույցներով: Պատրաստվեցին նաև ՏԻՄ-ի մասին իրազեկող տեսահոլովակներ։
Զարգացման ծրագրերի օնլայն հարթակը, որը կարճ ժամանակահատվածում ունի արդեն մոտ 550 հետևորդ, պայմաններ է ստեղծել, որպեսզի քաղաքացիները, մինչև համայնքի հնգամյա զարգացման հաջորդ ծրագրի կազմման աշխատանքները, պատկերացում կազմեն ծրագրի մասին, սովորեն , թե ինչպես կարելի է կազմել ծրագիր, ներկայացնեն իրենց ծրագրերը մեր օնլայն հարթակում, կազմակերպեն քննարկումներ: