Հարգելի այցելու
Ողջունում եմ Ձեզ Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմաը (ՀաՄաՏեղ) ծրագրի պաշտոնական կայքում։
Սույն կայքը պատրաստվել է ՀաՄաՏեղ ծրագրային թիմի աշխատանքի արդյունքում և առաջին հերթին ծառայելու է տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համապարփակ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակին։
Մենք փորձել ենք հավաքել և զետեղել կայքում տեղեկություններ ՀաՄաՏեղ ծրագրի, ՏԻ ոլորտի բարեփոխումների, ոլորտը կարգավորող օրենսդության և քաղաքականության վերաբերյալ։ Մենք փորձել ենք նաև ստեղծել ՏԻ ոլորտին անմիջականորեն մասնակցելու և հաղորդակցվելու վիրտուալ գործիքներ, որոնք հնարավորություն կտան յուրաքանչյուր քաղաքացու ստանալ տեղեկատվություն, ներկայացնել իրեն հուզող հարցերը, արտահայտել իր տեսակետը և մասնակցել ոլորտում տեղի ունեցող գործընթացներին։
Հույս ունեմ, որ կայքը կարևոր դերակատարություն կունենա տեղական ինքնակառավարման ոլորտում քաղաքացիների իրազեկվածության աստիճանը և՝ որպես հետևանք, նաև մասնակցությունը բարձրացնելու գործում։
Բարի երթ բոլորիս.
Վահան Մովսիսյան
ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար