03:12, մարտի 02, 2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը
հրավիրում է
«Ձեր պատմությունը դարձնելով բոլորինը. տեսապատկերագրության հիմունքները մեկ օրում»
թեմայով թրեյնինգին,
որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի ավագ հետազոտող
Տիգրան Մաթոսյանը
Օրը՝ |
10-ը մարտի, 2017 |
Ժամը՝ |
16:00-17:30 |
Վայրը՝ |
ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ |
Լեզուն՝ |
Հայերեն
|
Թրեյնինգը կազմակերպվում է
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի համընկերությունների անդամների համար
Նկարագրությունը.
Տեսապատկերագրությունը (Video Scribing) հիանալի գործիք է ՀԿ-ների կատարած աշխատանքը կամ նոր գաղափարը հասկանալի ձևով հանրությանը մատուցելու համար: Տեսապատկերագրությունը ծրագրավորման իմացություն չի պահանջում, միայն՝ ստեղծագործական միտք և ցանկություն: Առաջարկվող թրեյնինգի մասնակիցները կծանոթանան տեսապատկերագրության ծրագրերից մեկին (Sparkol VideoScribe) և կենդանի պատմություններ ստեղծելու հիմունքներին: Նշված ծրագրով Տիգրան Մաթոսյանի պատրաստած երկու հոլովակներից մեկը հիմնված է ՀաՄաՏեղի տվյալների վրա (դիտեք այստեղ), իսկ մյուսը վերաբերում է աշակերտական խորհուրդներին (դիտեք այստեղ):
Թրեյների մասին.
![]() |
Տիգրան Մաթոսյանը պատմական գիտությունների թեկնածուի է: Ներկայումս զբաղվում է Հայաստանում ՏԻՄ-երի և ՀԿ-ների հանդեպ հանրային վստահության գործոնների բացահայտման խնդիրներով: Տիգրանը զբաղվում է նաև Հայաստանի սոցիալական պատմության հարցերով. դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: |
Գրանցման կարգը.
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ ուղարկելով նամակ event@crrc.am էլ. հասցեին մինչև մարտի 7-ը, ժամը 17:00:
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան