Եթե 15-35 տարեկան եք և ունեք լավ գաղափար, որը փոփոխություն կմտցնի Ձեր և ուրիշների կյանքում, ապա կարող եք դիմել Վանաձորի Երիտասարդական Բանկի կողմից հայտարարված համայնքային դրամաշնորհային ծրագրերին: Դրամաշնորհը կազմում է 80.000-90000 ՀՀ դրամ:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .
համայնքային մասնակցություն,
ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում,
Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծմանը:
Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
կիրագործվեն երիտասարդների կողմից,
կլինեն պարզ և իրատեսական,
կլինեն արդյունավետ ֆինանսական տեսանկյունից,
կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների համար:
Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:
Դրամշնորհային հայտերի ընդունման վերջնաժամկետը Հուլիսի 20-ն է: Ահա առցանց դիմելու հղումը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Վանաձորի Երիտասարդական Բանկի անդամներից Մոնիկային՝ 041-81-71-08 և Մանեին՝ 094-84-04-94 հեռախոսահամրներով:
Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:
Տվյալներ չկան