հայտարարություններ


Գյումրի ինֆոտուն: «Հանրային տրանսպորտի վերահսկում և սպասարկման ոլորտի բարելավում» ծրագիրԻ ներկայացում

04:15, օգոստոսի 22, 2017

Գյումրի ինֆոտունը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ - http://am.epfarmenia.am/infotuns/) «ՀաՄաՏեղ» (CELoG- http://celog.am/) ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳԻ (USAID - https://www.usaid.gov/armenia) և Հետազոտական ռեսուրսների կովկայսկան կենտրոնի (CRRC - http://www.crrc.am/?lang=hy) աջակցությամբ իրականացրել է «Հանրային տրանսպորտի վերահսկում և սպասարկման ոլորտի բարելավում» ծրագիրը, որի շրջանակներում կատարել է 25 համարի երթուղու հանրային տրանսպորտի վերահսկման և որակի բարելավմանն ուղղված հետազոտություն՝ ոլորտի խորը ուսումնասիրություն և հարցումներ Մուշ-2 թաղամասի բանկիչներից (372 անձ, 95% ճշգրտությամբ, ներկայացուցչական թվով): Հետազոտության և հարցումների արդյունքների վերլուծությունն ու շնորհանդեսը տեղի է ունենալու Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում (օգոստոսի 30, 15:00-ին):

Շնորհանդեսն իրականացվելու է 4 փուլով՝

  • հարցումների վերլուծություն,
  • հետազոտությունների ամփոփում,
  • հանրային քննարկում,
  • Տիմ համագործակցություն:

Գործընթացին կարող են մասնակցել՝

  • Գյումրի համայնքի բնակիչներ,
  • ՔՀԿ ներկայացուցիչներ,
  • ԶԼՄ ներկայացուցիչներ,
  • ՏԻՄ ներկայացուցիչներ,
  • Հարցումներն իրականացնողները,
  • Խնդրով հետաքրքրված շահագրգիռ այլ անձինք:

Մուտքն ազատ է

Հայտարարությունում, հետազոտության արդյունքներում և հանդիպում-քննարկման ընթացքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել ԵՀՀ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՌԿԿ-ի պաշտոնական կարծիքների հետ: 

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել նամակ. shuramartirosian@gmail.com էլեկտրոնային հասցեին, կամ զանգել Գյումրի ինֆոտուն 0312/56917 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն: Հասցեն. Մհեր Մկրտչյան 38ա/1

 

Գյումրի ինֆոտուն: «Հանրային տրանսպորտի վերահսկում և սպասարկման ոլորտի բարելավում» ծրագիրԻ ներկայացում