Սիրով հրավիրում ենք մասնակցելու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) հետ համատեղ իրականացվող ԹԻՀԿ երեք գործընկեր կազմակերպությունների փորձի փոխանակման մարզային հանդիպում-քննարկումներին`
Արմավիր, Շահումյան 29 փողոց
Գյումրի, "Արաքս" հյուրանոցի սրահ, Գորկու 25
Վանաձոր, "Կիրովական" հյուրանոցի սրահ, Մաշտոցի 1
Իջևան, “DAN” սրճարան, Երևանյան 5ա
«Կոմպասս» գիտահետազոտական կենտրոնը, «Երեխաների զարգացման հիմնադրամը» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն տեղի քաղհասարակության, ՏԻՄ-երի, լրատվամիջոցների և ակտիվ երիտասարդների հետ կկիսվեն իրենց կողմից ՀՀ մի շարք մարզերում 2016-17թթ․իրականացրած մասնակցային մոնիտորինգի ծրագրերի արդյունքներով, մասնավորապես՝ համայնքային լուսավորության, աղբահանության, նախադպրոցական հաստատությունների և միջհամայնքային տրանսպորտի ոլորտներում։ Հանդիպումների մասնակիցներին կներկայացվեն իրականացրած մոնիտորինգների մեթոդաբանությունը և արդյունքները, զուգահեռներ կանցկացվեն տարբեր համայնքներում կատարած հետազոտությունների արդյունքների և տեղի համայնքային նմանատիպ հիմնախնդիրների միջև։
Հանդիպմանը ներկա կլինեն մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք կլուսաբանեն թե՛ այցելությունը և թե՛ կփորձեն տեղերում վերհանել վերը նշված ոլորտներում առկա համայնքային խնդիրները։
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
հունվարի 30, 2023 0
մարտի 22, 2023 0
հուլիսի 14, 2023 0
սեպտեմբերի 28, 2023 0