հայտարարություններ


«Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացում

02:34, հունվարի 22, 2018

Գյումրի ինֆոտունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները. միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում» թեմայով որակական հետազոտության արդյունքների ներկայացմանը և քննարկմանը։ Միջոցացառումը տեղի կունենա սթ հունվարի 29-ին, ժամը 12։00-14։00-ին, Գյումրի Ինֆոտանը, հասցե  ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1։

Սույն հետազոտությունը նախաձեռնվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հետազոտության նպատակն է ուսումնա­սիրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական հասա­րա­կութ­յան կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար գրեք Ինֆոտան համակարգող Լուիզա Զաքեյանին luizpetrosyan@gmail.com էլ․ հասցեին կամ զանգեք 093623102 հեռախոսահամարին։

Միջոցառման հրավերը ֆեյսբուքում

Մեր էջը ֆեյսբուքում

Գյումրի Ինֆոտուն