03:40, հունվարի 23, 2018
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են
Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ներին մասնակցել կարողությունների զարգացման եռօրյա դասընթացին
Հունվար 29-31, 2018թ.
Եռօրյա դասընթացի նպատակն է կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների ղեկավարների մոտ հետևյալ հմտությունների բարելավումը. մասնակցություն կրթության ոլորտում քաղաքականությունների վերլուծության և մշակման գործընթացներին, համագործակցության, գործընկերությունների ձևավորում, կրթության մեջ նոր տեխնոլոգիաների, կրթական հարթակների կիրառում, ինչպես նաև` ֆոնդհայթայթման և հետազոտական հմտությունների զարգացում:
Ով կարող է դիմել`
Ինչպես դիմել՝
Տեխնիկական տեղեկատվություն
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
«ՔՀ Կամուրջ» ծրագիրը Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված երեք տարվա ծրագիր է, որը ֆինանսավորում է Եվրամիությունը և իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔԿՀ) և նրանց մոտ զարգացնել կարողություններ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։ Ծրագրի բացառիկ բաղադրիչը Սփյուռքի ներուժի և փորձագիտական կարողությունների ներգրավումն է։ Տեղական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մեծապես շահելու կարողությունների զարգացման վերապատրաստումներից, ստանալու մասնագիտական օժանդակություն Սփյուռքի փորձագետներից, մասնակցելու ՔՀԿ-ների կառավարման հավաստագրերի ծրագրին տեղական համալսարանում, ստանալու փոքր դրամաշնորհներ, ներգրավելու հասարակական գործունեություն իրականացնող հայտնի անձանց որպես Բարի կամքի դեսպաններ։
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան