Տնտեսական զարգացման նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոնն իր գործունեությունն ու ծրագրերը ներկայացնելու համար հանդիպման է հրավիրում ՀՀ ՊԿԱ մագիստրանտներին, ասպիրանտներին, հետազոտողներին, դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց:
Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը կներկայացնի կենտրոնի գործառույթներն ու գործող ծրագրերը՝ մասնավորապես փոքր հետազոտությունների դրամաշնորհների մրցույթը:
Դրամաշնորհների մրցույթին դիմելու կարգը, ֆինանսավորման և բովանդակային մանրամասները կներկայացվեն մարտի 1-ին՝ ժամը 12:30-ին, Ակադեմիայի 41 լսարանում:
Ծրագիրը միտված է տնտեսության առջև ծառացած առավել խնդրահարույց թեմաներին անդրադառնալու հարցում հետազոտողների աջակցմանը և այդ գործընթացում վերջիններիս հանրային մասնակցության աստիճանի ընդլայնմանը: Ծրագրի իրագործմամբ կենտրոնը նպատակ ունի ձևավորելու մասնագետների բազա, որի անդամները հետագայում կներգրավվեն կենտրոնի գործունեության մեջ (քննարկումներ, մարզային և լոկալ հանդիպումներ, լայնամասշտաբ ուսումնասիրություններ, կլոր սեղաններ, միջազգային գործընկերների հետ համագործակցություն և այլն):
Վստահ ենք, որ կից ներկայացված թեմաների նմուշ/օրինակի ցանկում կառաջարկեք նաև ձեզ հետաքրքրող թեմաները:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը հասանելի է նաև հետևյալ հղումով՝ http://cedi.am/2019/02/20/dramashnorh/
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան