06:06, հունվարի 14, 2021
Ուզում ես ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնակից լինել քո համայնքում դրական փոփոխություններին՝ այն դարձնելով ավելի լավ և ժողովրդավար, ապա այս դասընթացը քեզ համար է։
«Տեղական ժողովրդավարության դպրոցը» ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը և հրավիրում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ապրող 18-35 տարեկան երիտասարդներին տեղեկանալ, ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները տեղական ինքնակառավարման և տեղական ժողովրդավարության ոլորտներում։
Առցանց դասընթացների բոլոր փուլերը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան վկայական, ինչպես նաև հնարավորություն կունենան անհատապես կամ թիմային եղանակով մասնակցել դրամաշնորհային մրցույթին՝ իրենց համայնքներում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/b14EALouzDEHhguy6 Ավելի մանրասման՝ https://cfoa.am/activity/news/5ffc4502c0c16d7d70d1ad50
Հայտերի ընդունման վերջնաժամկետն ս.թ. հունվարի 20-ն է։ Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով, մեր գործընկերների ֆեյսբուքյան էջերին, ինչպես նաև ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։ Անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
հունվարի 30, 2023 0
մարտի 22, 2023 0