հայտարարություններ


Տեղական ինքնակառավարման մարմինների գնահատման գործիքի մշակում. Հայտերի ընդունման հրավեր

04:39, մայիսի 14, 2021

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների գնահատման գործիքի մշակման մրցույթ։

Գործիքը պետք է գնահատի ընտրված ՏԻՄ-ի հաղորդակցական և համագործակցային կարողությունները, մասնակցայնությունը, ներառականությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, և հնարավորություն տա ձևակերպելու զարգացման և բարեփոխման առաջարկություններ։ Գործիքը նաև պետք է հնարավորություն տա ՏԻՄ-ին իրականացնել ինքնագնահատում և դրա հիման վրա ձևակերպել սեփական կարողությունների զարգացման համար անհրաժեշտ գործողությունները։

Գնահատման գործիքը պետք է թիրախավորի ՏԻՄ-երի գործունեության ստորև նշված ոլորտները, ինչպես նաև կարող է ներառել հավելյալ բաղադրիչներ՝

  • Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ գործիքների առկայությունը, դրանց բազմազանությունն ու թիրախայինությունը,  դրանց մասին իմացությունը, ինչպես նաև դրանց կիրառումը  ռազմավարությունների, զարգացման ծրագրերի պլանավորման, որոշումների կայացման և իրագործման ողջ շղթայում։
  • ՏԻՄ-երի և համայնքապետարանի աշխատակիցների հաղորդակցական և համագործակցային կարողությունները և դրանց զարգացման նպատակով իրականացվող գործողությունները։
  • Համայնքում առկա մարդկային ռեսուրսների (կամավորական, փորձագիտական և այլն) գնահատման, դրանց ներգրավման գործիքները, ներգարվման արդյունավետությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների ներգրավման ինստիտուցիոնալ շրջանակը,
  • Հանրային իրազեկման գործիքների առկայությունը, բազմազանությունը և օգտագործման արդյունավետությունը,
  • ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության ընթացքում օգտագործվող ներառականության գործիքների առկայությունը, բազմազանությունը և արդյունավետությունը՝ խոցելի, տարիքային, գենդերային  և առանձնահատուկ կարիքներ ունեցող խմբերի մասնակցության ապահովման տեսանկյունից,
  • ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության ընթացքում բնակիչների հավասար մասնակցության, իրավունքահեն կառավարման, խտրականության բացառման արժեքները որպես որոշումների կայացման ելակետ օգտագործելու կարողությունը։
  • ՏԻՄ-երի և համայնքապետարանի կողմից պետության, այլ համայնքների, քաղաքացիական հասարակության, կրթական, փորձագիտական, սոցիալ-մշակութային, ֆինանսավարկային, միջազգային և տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցելու կարողությունն ու արդյունավետությունը։

Ակնկալվում է, որ գնահատման գործիքը ՏԻՄ-երի և համայնքապետարանի գործունեության վերը նշված ոլորտները պետք է գնահատի երեք մակարդակում՝

  • կարգավորիչների (ընթացակարգեր, քաղաքականություններ և այլն),
  • ինստիտուցիոնալ կառուցվածքի (համապատասխան ստորաբաժանումներ, հաստիքներ, կառավարման գործիքներ և այլն)
  • գործառական մակարդակում (դեպքեր, վարքագծային դրսևորումներ, ընդունված նորմեր և ավանդույթ)։ 

Գործիքակազմը պետք է ներառի՝

  • Օգտատիրոջ ձեռնարկ, որը գնահատողին մանրամասնորեն կներկայացնի գնահատման գործիքի օգտագործման և արդյունքների ամփոփման հիմնական եղանակները։
  • Հնարավորինս ավտոմատացված գնահատման հարցաշար, որը բաժանված կլինի թեմատիկ և գործառնական բաղադրիչների և հնարավորություն կտա ստացված պատասխանների հիման վրա կատարել համապատասխան քանակական և որակական եզրակացություններ։
  • Կարգային չափման սանդղակ, որը հնարավորություն կտա բացահայտել գնահատվողի կարգը և կպարունակի դրան համապատասխան կարողությունների համառոտ նկարագրությունը և դրանց բարելավմանն ուղղված բազային առաջարկությունները։

Ակնկալվում է, որ գործիքի մշակումից հետո դրամաշնորհառուն, ԵՀՀ թիմի հետ միասին, կիրականացնի 2-3  ընտրված համայնքապետարանի պիլոտային գնահատում՝ գործիքը վերջնականացնելու նպատակով։

Պահանջվող որակավորումները

Մրցույթին կարող են մասնակցել անհատներ, փորձագիտական խմբեր և կազմակերպություններ։

Դիմորդները պետք է ունենան հանրային կառավարման, տեղական ինքնակառավարման, մասնակցային գործիքների, կազմակերպությունների մշտադիտարկման և գնահատման գիտելիքներ։

Դիմելու կարգը

Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Հետաքրքրվածության կարճ նամակ՝ նկարագրելով հայտատուի փորձառությունը
  2. Ծրագրի նկարագրությունը՝ մինչև 5 էջի սահմաններում
  • Իրականացման մեթոդաբանությունը, աշխատանքային պլանը և ժամանակացույցը
  • Գործիքի մոտավոր և նախնական կառուցվածքը
  • Գնահատման ընթացքի նախնական նկարագությունը
  1. Դիմողների կենսագրությունները, որոնցում կարտացոլվեն վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը, նմանատիպ աշխատանքի փորձը և հղումներ,
  2. Գործիքի մշակման համար անհրաժեշտ բյուջեն
  3. Որպես առդիր՝ հատվածներ նման աշխատանքներից (եթե հղում չկա)

Աշխատանքի բյուջեն

  • Գործիքի մշակման համար նախատեսված բյուջեն կազմում է 2,500,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը։

Ժամկետները և ընտրության գործընթացը

Դիմումի փաթեթը ներկայացնել հայերեն լեզվով, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 31-ը:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել tpapazyan@epfound.am էլ.հասցեին։

Ձեռնարկի նախնական տարբերակի ստեղծման աշխատանքները պիտի ավարտվեն մինչև ս.թ. հուլիսի  31-ը։  

Հայտերի գնահատման հանձնաժողովի ընտրությունը կկատարվի դիմողների որակավորման, առաջարկվող բովանդակային մոտեցման, ժամկետի և բյուջեի համադրությամբ:

ԵՀՀ թիմը ակտիվորեն կաշխատի հաղթող հայտատուի հետ՝ ձեռնարկը հնարավորինս հստակ թիրախավորելու և ծրագրի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ աշխատակից Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am հասցեով կամ  093251596 հեռախոսահամարով։

***

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան