Հետևելով, ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքում ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման սկզբունքների փոփոխություններին առնչվող դրույթին, «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն» թեմայով հետազոտական նախագծերի բաց մրցույթ։
Հետազոտության նպատակն է արտաուսումնական ուսանողական գործունեության կազմակերպման ձևերի և մոդելների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և հայաստանյան ԲՈՒՀ-երին համապատասխանող առաջարկների ձևակերպումը։