հայտարարություններ


Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով

04:14, հոկտեմբերի 17, 2016

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը

հրավիրում է

« Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում»

թեմայով երկօրյա դասընթացի

 


 Դասընթացի նկարագրությունը. դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել բազմաչափ վիճակագրության տեսական հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել տարբեր կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS ծրագրային փաթեթի համապատասխան գործիքների առանձնահատկությունները և կիրառելիության շրջանակները:

 Թիրախային խմբերը. ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությամբ: Դիմորդները պետք է ծանոթ լինեն վիճակագրության տեսությանը և SPSS ծրագրային փաթեթի կիրառմամբ վարկածների ստուգման հիմունքներին:

Գրանցման կարգի և դասընթացի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք հայտարության կայք էջ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 24-ը հոկտեմբերի, 2016 թ., ժ.10:00-ն:

Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով