Ի վերջո` կարծում եմ բնակչության կամարտահայտությունն այս հարցում պետք է լինի ազատ ու անկաշկանդ: Եթե գտնում ենք, որ բարեփոխումներն ունեն հեռանկարներ, որոնք այս պահին ակնհայտ չեն /կրկին կուզեի այստեղ անդրադառնալ կենսաթոշակային բարեփոխումների օրինակին/, միևնույն է պետք այնքան աշխատել մարդկանց հետ, որ այդ հեռանկարներն ու առավելությունները տեսանելի դառնան: Ի վերջո` վերը նշված սահմանադրական նորմի փոփոխության մասին էլ կարելի է մտածել, քանի որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծված ու աշխատում է:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Ենթակառուցվածքների բաշխվածությունը կարող է լինել ապակենտրոնացված, մի բնակավայրում կարելի է կառուցել/վերանորոգել մշակույթի տուն, որ կծառայի բոլորին, մյուսում մարզահամալիր, երրորդում երաժշտական դպրոց: Սա կարող է նաև նպաստել շփման մեծացմանը:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Կարճ կրկնեմ հնարավոր բացասական գործոնները, որոնք կարող են խոչընդոտել բարեփոխումների ընթացքը. ա/ ոչ թափանցիկ որոշումների կայացումը ու բնակչության կարծիքի անտեսումը խոշորացման սխեմաների, մոդելների, խոշորացող բնակավայրերի ընտրության ընթացքում բ/ սոցիալ-տնտեսական վիճակի շարունակվող վատթարացումը գ/ տնտեսական ու ֆինանսական խթանների բացակայությունը /աշխատեղեր, պետական տրանսֆերտներ, դրամաշնորհներ/: դ/ արհեստավարժ կադրերի պակասը, նոր ձևավորվող ՏԻՄ-երի ինստիտուցիոնալ կարողությունների բացակայությունը:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Ժամկետները շատ սեղմ են: Անհրաժեշտ է սկսել 2014թ., որպեսզի ԱԺ աշնանային նստաշրջանում հաստատվեն օրենսդրական փոփոխությունները: Միաժամանակ սկսել տեղեկատվական քարոզարշավը: Հաջողության դեպքում 2015 թվականից կարելի է մեկ տարվա ընթացքում կատարել խոշորացումը երկու փուլով: Առաջին փուլում բոլոր փնջերում անցկացնել հանրաքվեները, որից հետո երկրորդ փուլում սկսել նոր վարչական մարմինների ձևավորման նախապատրաստական աշխատանքները /հաստիքացուցակների, վարչական շենքերի նախապատրաստման, գույքագրման աշխատանքներ և այլն/: 2016 թ. նախապատրաստել ու անցկացնել ՏԻՄ ընտրությունները:
Պատասխանող՝ Արթուր Դրամփյան
Խոշորացման արդյունքում բնակավայրերը միավորվում են մեկ համայնքում: Դրանք (գյուղերը, քաղաքները) պահպանում են իրենց անվանումը, փողոցները, անձնագրերը: Օրինակ, Գոշ գյուղը Դիլիջան միասնական համայնքի կազմում է, սակայն շարունակում է մնալ գյուղական համայնք (բնակավայր):
Խոշորացման հիմքում բյուջեի հնարավորինս արդյունավետ կառավարումն է: Կրճատելով համայնքապետարանների հաստիքները՝ խնայել գումար համայնքային խնդիրները լուծելու համար:
Խոշորացված համայնքի կենտրոնն ունի առնվազն 3000 բնակիչ և միացող բնակավայրերի նկատմամբ կենտրոնական դիրք: Խոշորացված համայնքի կենտրոնը չպետք է բնակավայրերից ունենա 20 կմ-ից ավել հեռավորություն: Համայնքի կենտրոնը պետք է ապահովված լինի նվազագույն ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն և միջնակարգ դպրոց, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցություն ու ճանապարհներ ունենա մյուս բնակավայրերի հետ:
Խոշորացված համայնքն ունի համայնքի ղեկավար՝ իր աշխատակազմով և ավագանի: Համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են ընդհանուր ընտրությունների արդյունքում: Խոշորացման ժամանակ բնակավայրը համայնքում ավագանու անդամ հնարավոր է չունենա՝ ընտրություններում բավարար ձայներ չհավաքելու պատճառով:
Կարիք չկա ամեն մի փաստաթղթի համար գնալ խոշորացված համայնքային կենտրոն: Օրինակ, եթե բնակիչն ուզում է սեփականության տեղեկանք ստանալ, ապա պետք է դիմի համայնքային ներկայացուցչին: Ներկայացուցիչը էլեկտրոնային ցանցի միջոցով համայնքապետարան է ուղարկում դիմումը և էլեկտրոնային տարբերակով ստանում տեղեկանքը: Այսպես է նաև մնացած փաստաթղթերի դեպքում:
Նախկինում գործող գյուղապետարանի աշխատակազմի փոխարեն օրենքով այժմ կա համայնքի ղեկավարի ներկայացուցչի հայեցողական պաշտոն: Այն նախատեսված է 300 և ավելի բնակիչ ունեցող գյուղական համայնքների համար: Ներկայացուցչին նշանակում է համայնքի ղեկավարը: Պարտադիր է, որ նա լինի այն բնակավայրի բնակիչ, որտեղ աշխատում է: Համայնքի ղեկավարի ներկայացուցչի գործունեության ժամկետն առավելագույնը հինգ տարի է:
Տվյալներ չկան