ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ամփոփելով ՏԺԴ Լոռվա առաջին փուլը

01:33, դեկտեմբերի 23, 2020

Աղբյուր www.ngoc.am Կայք

 

Տեղական ժողովրդավարության դպրոցն իրենից ներկայացնում է նոր գիտելիքներով, եռանդուն երիտասարդ կադրեր պատրաստելու համար նախատեսված շարունակական դասընթացների ու միջոցառումների շարք: Դպրոցը կրում է ոչ ստացիոնար բնույթ, այսինքն՝ այն իր դասընթացներն ու գործունեությունը կարող է իրականացնել Հայաստանի տարբեր համայնքներում, ընդ որում միաժամանակ մի քանի վայրում: Այդ դասընթացների միջոցով Հայաստանի համայնքներում, շարունակաբար պատրաստվում են կադրեր, որոնք ապագայում իրենց ուրույն դերակատարությունն են ունենալու համայնքներում ժողովրդավարության հաստատման և զարգացման գործում։

 

ՏԺԴ հիմնական նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

 

 

2020 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցավ Տեղական ժողովրդավարության դպրոցի Լոռու մարզային դասընթացների առաջին եռօրյա փուլը, որին մասնակցեցին երիտասարդներ մարզի գրեթե բոլոր համայնքներից։ 


Դպրոցի ընթացքում որպես դասընթացավարներ հանդես եկան ինչպես ՏԺԴ փորձագետները, այդպես էլ նախորդ տարվա ՏԺԴ շրջանավարտները, ովքեր նախօրոք ՏԺԴ թիմի կողմից վերապատրաստվել և մենթորինգի փուլով անցնելով պատրաստվել էին որպես դասընթացավարներ։

 

 Դպրոցի մասնակից Լիաննա Աբազյանը, ով Սպիտակի տարածաշրջանի Լեռնապատ գյուղից է, նշում է- «Դասընթացն իսկապես շատ ուսանելի էր, մատուցվող նյութն իսկապես բարդ է, թեկուզ օրենքներն ուսոսմնասիրել, վերլուծել, սակայն մեր դասընթացավարները շատ հմուտ էին և բավականին հեշտ, հմտորեն ամեն ինչ տեղ էին հասցնում, հրաշալի էր նաև այնքանով, որ դասընթացը հնարավորություն է ընձեռում հասկանալ և օգտագործել երիտասարդների պոտենցիան։ Իմ համար բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, սակայն ես երբևէ չէի մտածել քննադատողական մտածոցության մասին, դրա անհրժեշտության ու կարևորության մասին, որի շնորհիվ կարելի է ասել ընդլայնվեց մտահորիզոնս և սկեցի այլ կերպ մտածել»։

 

Վանաձորցի Ռուզաննա Թավադյանը ՏԺԴ առաջին փուլի ավարտին, նշում է,- «Գրանցվելով ՏԺԴ ի դասընթացներին վստահ էին, որ բավականին նոր գիտելիք ձեռք կբերեմ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեմ: Այօրս կայացավ մեր առաջին փուլի վերջին հանդիպումը և ես կարող եմ հպարտությամբ ասել, որ ես ստացա ոչ միայն այն, ինչ ակնկալում էի, այլ ստացա շատ ավելին, քան հնարավոր էր: Թվում է թե 3 ժամը չափազանց շատ միևնույն թեման քննարկելու համար, բայց մեր դասավանդողների այդքան հետաքրքիր մեթոդների շնորհիվ մենք չենք ձանձրացել և ոչ մի վայրկյան: Կարող եմ ասել, որ ՏԺԴ-ի դասընթացներին մասնակցություն ունենալն իմ ամենամեծ ձեռքբերումներից է»։

 

ՏԺԴ մասնակից և ապագա սոցիալական աշխատող Արմինե Գևորգյանը, նշում է,- «Մասնակցելով ՏԺԴ-ի դասընթացի առաջին փուլին, բավականին պահանջված և արժեքավոր գիտելիքների մեծ պաշար ձեռք բերեցի՝ կապված ՏԻՄ-երի, դրանց գործառույթների շրջանակների հետ։ Ի շնորհիվ դասընթացի և հանձնարարությունների, ինքս ինձ համար բացահայտեցի այնպիսի անձնային ռեսուրսներ, որոնք ես ունեմ և կարող եմ օգտագործել նաև համայնքիս օժանդակելու նպատակով։ Ուրախ եմ, քանի որ ժամանակս ծախսվել է արդյունավետ եղանակով, գիտելիքներով և ջերմությամբ լեցուն միջավայրում։ Այս դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներս հետագայում ինձ առաջնորդելու են դեպի նորանոր ձեռքբերումներ։ Շնորհակալ եմ դասավանդողներին, կազմակերպիչներին՝ նման արդյունավետ դասընթացի համար»։

 

Մադլեն Մինասյանը, ով երիտասարդական աշխատող է և մասնակցում է ՏԺԴ-ին, նշում է,- «Վստահաբար կարող եմ նշել, որ ՏԺԴ դպրոցի Լոռու մարզային թիմը ամենաբարձր ակտիվությամբ մասնակցեց դասընթացների առաջին եռօրյակին։ Դեռևս անցած տարվանից շատ մեծ էր ցանկությունը մասնակցել ՏԺԴ դպրոցին,ձեռք բերել գիտելիքներ կապված տեղական ժողովրդավարության և բնակիչների մասնակցության վերաբերյալ, ունենալ նոր ծանոթություններ և ընկերներ։ ՏԺԴ դպրոցի ինձ համար ամենագրավիչ մասը՝ դրամաշնորհային ծրագրերն են,որոնք իրականացնելու համար բազում հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ։Անհրաժեշտ է ամբողջ ընթացքում հետևել բոլոր տեսական ու գործնական նրբություններին ՝ համայնքներում առկա խնդիրները բարեհաջող կերպով չեզոքացնելու համար։ Հետաքրքիր նաև առաջադրանքների հատվածը, որը մասնակցին հնարավորություն տվեց բացահայտել սեփական գիտելիքների սահմանը, ինչու չէ նաև, տեսականորեն բարձրաձայնել տարբեր խնդիրներ ՝ առաջարկելով դրանց համապատասխան լուծումները։ Վստահ եմ ՝ երկրորդ շրջափուլը էլ ավելի հետաքրքիր է անցնելու»։

 

 արգսյանը, ով ՏԺԴ 2019 թվականի մասնակիցներից է և արդեն այս տարի հանդես է գալիս, որպես դասընթացավար կիսվելով իր տպավորություններով, նշում է,- «2019թ․ ապրիլին մասնակցեցի հետաքրքիր ու աննախադեպ մի ծրագրի, որի մասնակցության հայտը լրացնելիս պատկերացում չունեի, թե ինչ է տալու այն ինձ: Եռօրյա դասընթացի ավարտին հասկացա, որ ոչ միայն նոր գիտելիքներ ու կարողություններ եմ ձեռք բերել, այլև հայտնվել եմ հետաքրքիր ու յուրահատուկ մարդկանց, թիմի միջավայրում, որը , միանշանակ, գոնե ինձ համար նորի սկիզբ է դառնալու: Հաղթահարելով ՏԺԴ դասընթացի հաջորդ փուլերը, ավելի համոզվեցի, որ ՏԺԴ դպրոցը ոչ միայն գիտելիքի ձեռքբերման յուրահատուկ հարթակ է, այլև նոր հնարավորությունների ու սեփական «ես»-ի փորձարկման դաշտ: Ես այն հաջողակներից եմ, ով մասնակցելով ծրագրին հենց մեկնարկից, հիմա նույն ծրագրին մասնակցում եմ որպես դասընթացավար։ Այսօր ՝ամփոփելով ՏԺԴ դասընթացավարի առաջին փորձառության փուլը, ասեմ, որ տպավորիչ էր, հաճելի և պատասխանատու»։

 

Էդգար Քոչարյանը, ով նախորդ ՏԺԴ Լոռվա մասնակիցներից է և դպրոցի շրջանակներում իրականացրել է «Ակտիվ երիտասարդ» անհատական ծրագիրը, նշում է,- «Մասնակցելով ՏԺԴ դասընթացներին ինձ հնարավորություն ընձեռնվեց լինել դասընթացավար և ստացած գիտելիքներն օգտագործել իմ հասկակիցներին ուսուցանելու համար։ ՏԺԴ-ն մեծ փորձառություն էր ինձ համար, յուրաքանչյուր դասընթացի հետ ավելի ազատ ու անկաշկանդ էի զգում ու հաղորդակցվում լսարանի հետ։ ՏԺԴ շրջանակներում ստացածս փորձն ու գիտելիքներն անչափ կարևոր են և զարգացման մեծ հնարավորություններ են բացում»։

 

ՏԺԴ Լոռվա հաջորդ փուլերը տեղի կունենան 2021 թվականի ընթացքում։ 

 

 

Տեղական ժողովրդավարության դպրոցի Լոռու մարզային դպրոցներն համակարգվում են «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից։

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը (ՏՀԶՎԿ) ԱՄՆ ՄԶԳ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հիմնել են «Տեղական ժողովրդավարության դպրոցը» (ՏԺԴ):

 


0