ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ավարտվեց ՏԺԴ վերապատրաստման դասընթացաշարը

09:48, փետրվարի 02, 2021

Տավուշի մարզում ավարտվեցին  վերապատրաստման դասընթացները «Տեղական ժողովրդավարության դպրոց» (ՏԺԴ)  ծրագրի շրջանակում։ Համավարակով պայմանավորված՝ դրանք անց էին կացվում առցանց եղանակով։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդաների մասնակցականության աստիճանը քաղաքացիական զարգացման և որոշումների կայացման գործընթացում։

Անդրադարձ կատարվեց նախորդ փուլի դասընթացի ավարտից հետո տրված «Համայնքի ռազմավարական ծրագրի տեսլականի և գործողությունների պլանի մշակում» տնային առաջադրանքներին, որոնք կատարել էին ծրագրի մասնակիցները։ Ամեն մասնակից պետք է ներկայացներ իր բնակության վայրի տեսլականը և դրան հասնելու ճանապարհները, որոնք պայմանականորեն պետք է ներառվեն համայնքի ռազմավարական ծրագրերի մեջ։

Դասընթացի 3-րդ փուլին, որին մասնակցում են երիտասարդներ Տավուշի մարզի տարբեր համայնքներից, ուսուցանվեց համայնքային զարգացման ծրագրերի կազմման ու դրա մոնիթորինգի և գնահատման, համայնքային բյուջեի կազմման և աուդիտի, բյուջետային գործընթացի կազմակերպման, ծրագրերի մշակման ու դրա բաղադրիչների, հանրային հաղորդակցության վերաբերյալ։

Մասնակիցներին ներկայացվեց նաև այս ծրագրի շրջանակում հայտարարվող փոքր դրամաշնորհային առաջարկների ներկայացման, չափորոշիչների և դիմելու կարգի վերաբերյալ։ Մասնակիցները կարող են առաջարկներ, գաղափարներ ներկայացնել, ստանալ ֆինանսավորում և իրականացնել համայնքային նախագծեր։

3-րդ փուլի դասընթացի թեսթն հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները կստանան հավաստագրեր։

Ծանոթացում – (ՏԺԴ)  Ծրագրի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում, որտեղ նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։

«Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։


Ավարտվեց ՏԺԴ վերապատրաստման դասընթացաշարը

0



Օրացույց


Տվյալներ չկան