ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ավարտվեցին Տեղական Ժողովրդավարության դպրոցի (#ՏԺԴ) դասընթացները

09:44, փետրվարի 08, 2021

#Տավուշի, #Լոռու և #Շիրակի մարզերում ավարտվեցին Տեղական Ժողովրդավարության դպրոցի (#ՏԺԴ) դասընթացները։ Ինչպես գիտեք, դրանց նպատակն է բարձրացնել երիտասարդների դերը և մասնակցությունը համայնքերի զարգացման գործընթացում։
Շուրջ մեկ ամիս տևած առցանց դասընթացների ժամանակ մեր մասնակիցները սովորեցին, քննարկեցին ու բանավիճեցին շատ հարցերի և խնդիրների շուրջ, որոնց գրեթե ամեն օր բախվում են իրենց #համայնքներում։
Հակիրճ ներկայացնենք մասնակիցների անցած ճանապարհը․
💡 Ընտրվեց 105 մասնակից 3 մարզերից,
💡 Յուրաքանչյուր մարզում դասընթացները իրականացվեցին 3 փուլով ՝ 7 հանդիպում ամեն մարզում,
💡 Դասընթացավարների կողմից ներկայացվեց Տեղական ինքնակառավարման և տեղական ժողովրդավարության վերաբերյալ ուսումնական նյութի մեծ ծավալ,
💡 Մասնակիցները ստացան և կատարեցին հետաքրքիր տնային հանձնարարություններ,
💡 Հանձնեցին օնլայն թեստեր և գրեցին Էսսեներ
💡 Բոլոր փուլեր հաղթահարեցին ՝ 67 մասնակից։
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Այժմ մասնակիցները պետք է հանձնեն առցանց դասընթացների եզրափակիչ #թեստը, ներկայացնեն համայնքի զարգացմանն ուղղված գաղափարներ և մշակեն ծրագրերի առաջարկներ, որոնցով կարող են դառնալ դրամաշնորհային ծրագրերի շահառու և ստանալ ֆինանսավորում՝ այն իրագործելու համար։

Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ավարտվեցին Տեղական Ժողովրդավարության դպրոցի (#ՏԺԴ) դասընթացները

0



Օրացույց


Տվյալներ չկան