Հետազոտություն համայնքային ծառայությունների հասանելիություն վերաբերյալ
12:35, ապրիլի 21, 2021
Ալավերդի համայնքի Ակներ թաղամասում իրականացվում է հետազոտություն համայնքային ծառայությունների հասանելիություն վերաբերյալ, Ակներ թաղամասի բնակիչները մեծ սիրով պատասխանում են հարցերին։
Շնորհակալություն եմ հայտնում թաղամասի բնակիչներից։
_________________________________
«Համայնքային ծառայությունների հասանելիությունը Ակներ թաղամասում» ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի միջոցով։
ՏԺԴ-ի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։
«Տեղական ժողովրդավարության դպրոցը» հիմնվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
Հետազոտություն համայնքային ծառայությունների հասանելիություն վերաբերյալ