ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Բնակիչն ու ՏԻՄ-ը՝ մեկ ուժ

11:45, ապրիլի 26, 2021

«Բնակիչն ու ՏԻՄ-ը՝ մեկ ուժ» - այս խորագիրն է կրում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Եղվարդ խոշորացված համայնքում իրականացվող  ծրագիրը:

Ապրիլի 23-ին ծրագրային միջոցառումների շարքում Zoom հարթակում անցկացվեց «Էլեկտրոնային մասնակցության գործիքների կիրառումը համայնքի պաշտոնական կայքի միջոցով» թեմայով սեմինար-քննարկում: «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապետրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռոբերտ Գրիգորյանը Եղվարդի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ http://yeghvard.am,  օրինակով ներկայացրեց այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին տեղեկանալ համայնքապետարանի աշխատակազմի գործունեությանը, ցանկության դեպքում նաև ակտիվորեն մասնակցել խնդիրների բացահայտմանն ու որոշումների կայացմանը:

Մանրամասն ներկայացվեցին կայքի հետևյալ հնարավորությունները.

  • Ինչպես էլեկտրոնային եղանակով դիմել համայնքապետարան:
  • Ինչպես մասնակցել հանրային քննարկմանը:
  • Ինչպես գրանցել խնդիր:
  • Ինչպես ստանալ ծառայություններ (թույլտվություններ, երեխային գրանցել մանկապարտեզ և այլն):
  • Ինչպես հետևել ավագանու նիստերի առցանց հեռարձակումներին:
  • Ինչպես համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների վերաբերյալ գրանցել կարծիքներ:
  • Ինչպես հետևել համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարմանը:

Ծրագրին մասնակից ակտիվ երիտասարդները բանախոսին ուղղեցին բազում հարցադրումներ, հանդես եկան առաջարկություններով, ինչպես նաև հանձն առան կիրառել նոր հմտությունները համայնքի կառավարմանը մասնակցելու գործում: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, որ կայքում արձանագրված բացերի և թերությունների մասին սեմինարի մասնակիցները կիրազեկեն համայնքապետարանի աշխատակզմին և ավագանու անդամներին՝ նախատեսվող առաջիկա հանդիպումների ժամանակ:

Բնակիչն ու ՏԻՄ-ը՝ մեկ ուժ

0