ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Մեկ համայնք՝ հավասար հնարավորություններ

04:50, ապրիլի 26, 2021

Ձեզ ենք ներկայացնում մեր ծրագիրը, որի նպատակն է՝ Աջակցել Արցախից եկած ընտանիքների երեխաների հարմարման գործընթացին նոր բնակավայրում: Ժամանցի կազմակերպումը դարձնել առավելագույնս օգտակար և հաճելի: Ընկերական, միասնական և համերաշխ մթնոլորտ ստեղծել Արցախից եկած և համայնքում մշտական բնակություն ունեցող երեխաների միջև: Ծրագրի ընթացքում կազմակերպվող խմբակները, միջոցառումները, խաղ զվարճանքները լինելու են «Հույսի Մեծամոր» ՀԿ կենտրոնում: Սույն ծրագիրը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում։ Դպրոցի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։ «Տեղական ժողովրդավարության դպրոցը» հիմնվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Ծրագիրը իրականացվում է ՄԻՏՔ ՀԿ/ MITK NGO-ի համագործակցությամբ:
Մաղթում ենք ծրագրի բարեհաջող իրականացում:

Մեկ համայնք՝ հավասար հնարավորություններ

0