Ձեզ ենք ներկայացնում Սյուզի Չալղյանի «Գիտակից երիտասարդ՝ հզոր համայնք» ծրագիրը, որը նախատեսված է Գյումրիի և Հառիճի 16-20 տարեկան ակտիվ և նախաձեռնող երիտասարդների համար։
Ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի Գյումրի և Հառիճ համայնքների երիտասարդության իրազեկվածության և ներգրավվածության բարձրացմանը ՏԻ-ան վերաբերյալ, միջհամայնքային հաղորդակցության ստեղծմանը և ամրապնդմանը:
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնում ապրիլի 25-ին «Գիտակից երիտասարդ՝ հզոր համայնք» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ ընդհանուր հանդիպումը ծրագրային թիմի և Գյումրիի ակտիվ երիտասարդների միջև։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ։ Ներկայացվեց բուն ծրագիրը, նպատակները, ինչպես նաև խոսվեց ծրագրի ակնկալիքների և արդյունավետ շարունակականության մասին։ Մասնակիցների կողմից վերհանվեցին մի շարք համայնքային խնդիրներ և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում։
Սույն ծրագիրը իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում։ Դպրոցի նպատակն է պատրաստել ակտիվ և ժողովրդավար երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ տեղական ինքնակառավարման ոլորտում և հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դեր կկատարեն ՀՀ հանրային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման գործում։
«Տեղական ժողովրդավարության դպրոցը» հիմնվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։