Ապրիլի 16-ին, Ցողամարգի երիտասարդական կենտրոնում «Շրջակա միջավայրի պաշտպանություն և մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դասընթաց՝ «Համայնք, ՏԻՄ կառավարում», «Առաջնորդություն», «Տեղական սոցիալական փոփոխություն» թեմաներով, որոնք անցկացրեցին Տեղական Ժողովրդավարության դպրոցի շրջանավարտներ Անդրանիկ Երվանդյանն ու Արփինե Նիկոլյանը։ Դասընթացին մասնակցում էին #Ցողամարգ, #Սարապատ, #Փոքր Սարիար, #Թորոսգյուղ, #Գոգհովիտ համայնքների 16-30 տարիքային խմբի թվով 14 երիտասարդներ։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդների դերը և մասնակցությունը համայնքների զարգացման գործընթացում, ամրապնդել և խորացնել մասնակիցների ունեցած գիտելիքները՝ համայնք, համայնքի հանրային գործառույթներ, համայնքի զարգացում, տեղական ինքնակառավարում, առաջնորդություն, տեղական սոցիալական փոփոխություն թեմաների վերաբերյալ։
Դասընթացի մասնակիցները վերազինելով իրենց գիտելիքներն ու հմտությունները, ակտիվ դերակատարում կունենան իրենց համայնքի հանրային կյանքում և պատրաստակամորեն կմասնակցեն համայնքի զարգացման, բարեփոխումների իրականացման գործընթացին: