ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Կանանց ներգրավումը համայնքի կառավարմանը» ծրագիր

06:30, ապրիլի 29, 2021

Գեղարքունիքի մարզի #ևան համայնքում Ալիկ Գրիգորյանը և Նարեկ Ավագյանը իրականացնելու է՝ «Կանանց ներգրավումը համայնքի կառավարմանը» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, հանրայնացնել կանանց շրջանում առկա խնդիրները և գտնել դրանց լուծման ուղիները։
Տղաներին մաղթում ենք հաջողություն և ծրագրի իդալական իրականացում։
Ալիկը եւ Նարեկը Սեւան համայնքից են: Նրանք #ՏԺԴ շրջանավարտներից են եւ առաջիկայում իրականացնելու են «Կանանց ներգրավումը համայնքի կառավարմանը» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ձեւավորվելու է 15 կանանցից բաղկացած խումբ, կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստում անցած կանանց օգնությամբ բացահայտվելու են Սեւան համայնքի այն հիմնախնդիրները, որոնք առնչվում են կանանց:
Բացահայտված խնդիրները ներկայացվելու են համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին: Ձեւավորված կանանց ակտիվ խումբը մշտապես կապի մեջ է լինելու ՏԻՄ-ի հետ եւ ներգրավված է լինելու ՏԻ գործընթացներում:
Տեղական Ժողովրդավարության դպրոցի #ՏԺԴ #Գեղարքունիքի մարզի դրամաշնորհային ծրագիր:

«Կանանց ներգրավումը համայնքի կառավարմանը» ծրագիր

0