ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


121 միլիոն դրամի ներդրում` Ջրվեժ համայնքում

05:22, ապրիլի 30, 2021

Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը երեք հատ աղբատար մեքենա է ստացել, յուրաքանչյուրի արժողությունը` 34 միլիոն դրամ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարությունից:

Աղբատարները համայնքին տրամադրվել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում,  ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և  համայնքի համաֆինանսավորմամբ։ 

Ջրվեժում նույն ծրագրով սա առաջին ներդրումը չէ։ Համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման, 58 հատը՝ 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը` 770 լիտր տարողությամբ։ Աղբամանների ձեռքբերման և մատակարարման համար ներդրվել է 19 միլիոն 156 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ` Ջրվեժում արդեն ներդրվել  է 121 միլիոն 156 հազար դրամ։ Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջիկայում համայնք կմատակարարվի նաև մեկ բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ 40 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ։

121 միլիոն դրամի ներդրում` Ջրվեժ համայնքում

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ