09:27, մայիսի 14, 2021
Ապրիլի 27-ից մեկնարկեց Արմենուհի Մհերյանի և Արման Ազոյանի «Արի զրուցենք» ծրագիրը` Տաշիր համայնքում «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանակներում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի միջոցով , որը նպատակ ունի ակտիվացնելու համայնքային կյանքում որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցությունը, հնարավորություն տալ նրանց ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ տեղական ինքնակառավարման վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնելու համայնքային կյանքի հիմնախնդիրները` ըստ իրենց տեսակետի:
Մասնավորապես, ապրիլի 27-ին և 29-ին իրականացվեցին դասընթացներ , որոնց շրջանակում դասընթացի մասնակիցները ծանոթացան ժողովրդավարության ստեղծման պատմությանը, տվյալ ոլորտում համաշխարհային փորձի դրսևորումներին, ինչպես նաև իրենց և ՏԻՄ իրավասություններին և պարտականություններին տեղական ինքնակառավարման ոլորտում։ Կպազմակերպվեցին խմբային աշխատանքներ և քննարկումներ, որոնք ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձրին դասընթացը:
Արդեն իսկ մայիսի 7-ին դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի հետ, տալ նրան իրենց հուզող հարցերը և առաջարկել բազում հիմնախնդիրների լուծման իրենց հնարավոր տարբերակները, քննարկեցին մի շարք կայանալիք ծրագրեր` համայնքի զարգացման նպատակով։ Մասնակիցները ցուցաբերեցին նախաձեռնողականություն ստեղծելու երիտասարդական նախաձեռնող խումբ, որը կհանդիսանա կայուն հիմք ՏԻՄ մարմինների և համայնքի բնակչության միջև։ Փոխարենը համայնքապետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երիտասարդներին` իրենց գործունեության բոլոր փուլերում և ոլորտներում. «հանուն համայնքի զարգացման և բարորության»,- ավելացրեց պարոն Արշակյանը։
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
Տվյալներ չկան
հունվարի 11, 2022 0
հունվարի 05, 2022 0
հունվարի 05, 2022 0