Առաջին հայացքից ընդհանրություններ չունեցող այս համայնքների երիտասարդներին միավորել է համայնքում ապասատանած արցախցիների հետ շփումն ու շարունակական աշխատանքը։ Մարջան Աբրահամյանը, Անուշ Դարմանյանն ու Անժելա Եղիազարյանը որոշել են ցույց տալ, որ համայնքի ցանկացած բնակիչ «Համայնքի մի մասնիկ»-ն է։
Մարջանն ու Անուշը սովորում են Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պարուհիներ են, իսկ ահա Անժելան տնտեսագետ է, աշխատում է ՎՏԲ-Հայաստան բանկում: Աղջիկների ծրագրի նպատակն է Ագարակ և Օշական համայնքներում ապահովել համայնքի 16-ից բարձր տարիքային խմբի 20 բնակիչների(այդ թվում՝ արցախցիների և ազգային փոքրամասնությունների) շփումը միմյանց հետ, նրանց ծանոթացումը ՏԻՄ-երին ու դրանց գործունեությանը միջմշակութային շփման միջոցով։