ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սպիտակ քաղաք․ «ՏԻՄ-ն ու ընտրությունները ձեր տան շեմին» ծրագիր

11:44, մայիսի 18, 2021

Ապրիլի 16-ին մեկնարկեց «ՏԻՄ-ն ու ընտրությունները ձեր տան շեմին» ծրագիրը, որն իրականացվում է Անուշ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի ու Նարինե Գալոյանի կողմից։

Սպիտակ համայնքը առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է համամասնական ընտրակարգով։ Նախատեսված է նաև խոշորացման գործընթաց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության զգալի մասի մոտ ընտրական նոր գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը ցածր է, Անուշը, Կարենն ու Նարինեն որոշեցին իրականացնել մի ծրագիր, որը կծառայի ՏԻՄ գործունեության ու համամասնական նոր ընտրակարգի մասին իրազեկվածության բարձրացմանը։

Բնակիչների իրազեկվածության ու թեմայով հետաքրքրվածության մասին առավել որոշակի պատկերացում ունենալու համար նրանք Լոռու մարզի Հարթագյուղ, Շիրակամուտ, Արևաշող, Լեռնապատ, Լեռնանցք համայնքներում իրականացրին հարցումներ, որոնց հիման վրա պատրաստվելու են զեկույցներ։

Ծրագրի երկրորդ փուլում մայիսի 15-ին և 16-ին նշված համայնքների 42 բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցան դասընթացներ «Համամասնական ընտրակարգ» և «ՏԻՄ-ն ու իր մասնակցայնության ձևերը» թեմաներով։

Առաջիկայում ծրագիրն իրականացնողները պատրաստելու են նաև տեղեկատվական հոլովակ, որը կպատմի ծրագրի ընթացքի ու դրա շրջանակներում քննարկված թեմաների մասին։

Ծրագրի վերջին փուլում հարցումների հիման վրա պատրաստված զեկույցները ներկայացվելու են ծրագրի շահառու համայնքների որոշում կայացնողներին։

   Հեղինակները ծրագրի կարևոր նպատակներից են համարում նաև ծրագրին տարակերպ մասնակցության ունեցած անձանց միջև համագործակցության հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կտա կապ պահպանելու միմյանց հետ, կիսվելու գիտելիքներով ու փորձով։


Սպիտակ քաղաք․ «ՏԻՄ-ն ու ընտրությունները ձեր տան շեմին» ծրագիր

0