ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Ապագա Ավագանի» դպրոց ծրագրը Դիլիջանում

12:44, հունիսի 01, 2021

«Ապագա Ավագանի» դպրոց ծրագրի նպատակն էր՝ բարելավել #Դիլիջան համայնքի կառավարումը 2021թ․ համայնքի ավագանու ընտրություններին դիմող հավանական թեկնածուների համար՝ համապատասխան կարողությունները բարձրացնելու միջոցով։
Ըստ սահմանված չափորոշիչներով Դիլիջան, #Հաղարծին, #Թեղուտ, #Հովք և #Իջևան համայնքներից, ծրագրին մասնակցություն ունեցավ թվով 15 մասնակից` 21-53 տարեկան, որոնցից 2-ը՝ հաշմանդամություն ունեցող և 7-ը՝ կին, ինչպես պլանավորել էինք նախագծի սկզբում։
Ունենալով 5-օրյա հանդիպումներ, մասնակցիները ստացան տեսական գիտելիքներ տեղական ինքնակառավարման, ՀՀ ՏԻՄ օրենքի, ավագանու կանոնադրության, մասնակցայնության, կանանց և հաշմանդամների ներգրավվածության, համամասնական ընտրակարգի և բազմաթիվ այլ թեմային առնչվող նյութերի մասին։
Հանդիպում ունեցանք նաև #Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, Համանքների միավորման նախագահ Էմին Երիցյանի և Իջևան համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանի հետ։
Ծրագիրը իրականացրել է #ՏԺԴ շրջանավարտ՝ Արփի Թամրազյանը։


«Ապագա Ավագանի» դպրոց ծրագրը Դիլիջանում

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան