ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղական Ժողովրդավարության դպրոցի հարավային փնջի մարզերի՝ Արարատի, Վայոց_Ձորի և Սյունիքի մասնակիցները ավարտեցին իրենց դասընթացները

03:21, հունիսի 04, 2021

Տեղական Ժողովրդավարության դպրոցի հարավային փնջի մարզերի՝ #Արարատի, #Վայոց_Ձորի և #Սյունիքի մասնակիցները ավարտեցին իրենց դասընթացները։
Համառոտ ներկայացնենք շուրջ մեկ ամսվա ընթացքում կատարած մեծ աշխատանքը։
📑 Հայտարարված մրցույթին ունեցանք 230 դիմում, որոնցից յուրաքանչյուր մարզի համար ընտրվեցին 30-35-ական մասնակիցներ։ Երեք փուլերով անցկացված 7 դասընթացների արդյունքում՝ Վայոց Ձորում ՏԺԴ-ն հաջողությամբ ավարտեցին 32 շրջանավարտ, Արարատում՝ 22, իսկ Սյունիքում՝ 30։
Դասընթացների ընթացքում մեր մասնակիցներին ներկայացվեց տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանը վերաբերող ուսումնական թեմաների լայն շրջանակ։
#ՏԺԴ երիտասարդ դասընթացավարների կողմից փոխանցված նոր գիտելիքների պաշարով նրանք կարող են լիարժեք մասնակից դառնալ համայնքային կյանքին։
Այժմ մեր շրջանավարտները աշխատում են իրենց համայնքների զարգացմանն ուղղված գաղափարների և դրանց հիման վրա ծրագրային առաջարկների մշակման վրա, որոնք կիրականացվեն անհատապես կամ թիմային եղանակներով։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

Տեղական Ժողովրդավարության դպրոցի հարավային փնջի մարզերի՝ Արարատի, Վայոց_Ձորի և Սյունիքի մասնակիցները ավարտեցին իրենց դասընթացները

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան